Կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի», Միլանի «Ինտերի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն պատասխանել է իր ֆինանսկան վիճակի մասին հարցին:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես հարկային մարմինները կգնահատեն իմ կարողությունը: Ես ունեմ ավելի շատ գումար, քան դուք պատկերացնում եք և ավելի քիչ, քան ցանկանում եմ: Մոտավորապես 20-50 միլիոն եվրո»,- 52-ամյա լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է La Revuelta-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը սեպտեմբերին այցելել էր Հայաստան և ներկա էր եղել Երևանի «Նոայի» մարզմանը: