«Դալաս Մավերիքսի» խաղարկող Լուկա Դոնչիչը պատմական ռեկորդի հեղինակ է դարձել։
StatMuse վիճակագրական ընկերությունը հայտնում է, որ 25-ամյա սլովենացին ամենաերիտասարդ բասկետբոլիստն է, որը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքում գրանցել է թրիփլ-դաբլ` վաստակելով նվազագույնը 30 միավոր։
Հիշեցնենք, որ Դոնչիչը «Բոստոն Սելթիքսի» դեմ եզրափակիչ շարքի երկրորդ խաղում վաստակել էր 32 միավոր, կատարել 11 ռեբաունդ ու 11 ասիստ։ Չնայած նրա արդյունավետությանը` «Մավերիքսը» պարտվել էր 98-105 հաշվով։
Եզրափակիչ շարքի երրորդ խաղը կայանալու է հունիսի 13-ին Դալասում։ «Սելտիքսը» շարքում հաղթում է 2-0 հաշվով։ NBA-ի չեմպիոն կդառնա շարքում չորս հաղթանակի հասած թիմը։