NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դալասը» 123-113 հաշվով առավելության է հասել «Ֆինիքսի» նկատմամբ:
«Մեվերիքսի» խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը 41 միավոր է վաստակել, գրանցել է 9 ռեբաունդ և 11 արդյունավետ փոխանցում:
Սլովենացին դարձել է մրցաշարի պատմության երրորդ բասկետբոլիստը, որին հաջողվել է 10 հազար միավոր վաստակել, 3 հազար ռեբաունդ և նույնքան ասիստ կատարել մեկնարկային 6 մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ նախկինում նման ցուցանիշ էին գրանցել «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը (2003-2009) և խաղարկող պաշտպան Օսկար Ռոբերտսոնը (1960-1966):

-12.jpg)
