Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը Սլովենիայի հավաքականի կազմում Լատվիայի դեմ ընկերական խաղում վնասվածք է ստացել:
Երրորդ քառորդի դրվագներից մեկում Դոնչիչն անհաջող ընկել է, Սլովենիայի հավաքականի առաջատարը հեռացել է խաղահրապարակից:
Սլովենացիները պարտվել են 88-100 հաշվով: Սլովենիայի հավաքականն օգոստոսի 28-ին պայքարը կսկսի Եվրոբասկետում:


