«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը նշանակվել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության դեսպան, հայտնում է Eurohoops.net-ը:
«Ես հպարտ եմ լինել աշխարհի առաջնության դեսպանը։
Աշխարհի առաջնությունն ամենամեծ մարզական միջոցառումն է, ուստի ես շատ ոգևորված եմ։ Ես ֆուտբոլ եմ դիտել մանկուց։ Մինչև հիմա էլ սիրով դիտում եմ։ Այն անկասկած իմ կյանքի մի մասն է։
Կարծում եմ՝ Լոս Անջելեսը հիանալի քաղաք է։ Մենք ունենք հարուստ մշակույթ։ Ֆուտբոլը գնալով ավելի տարածված է դառնում ԱՄՆ-ում, հատկապես` Լոս Անջելեսում։ Այսպիսով, կարծում եմ՝ տեղական մշակույթը կատարյալ միջավայր է աշխարհի առաջնության համար։
Սպորտը կարող է մարդկանց մեջ լավագույնը բացահայտել, հատկապես` աշխարհի առաջնությունը։ Բոլորը միասին գալիս են դիտելու Մունդիալը և տեսնելու, թե ինչպես են լավագույն ֆուտբոլիստները խաղում իրենց երկրի համար։ Այսպիսով, դա ոգեշնչում է ոչ միայն երեխաներին, այլև բոլորին։ Ես շատ ոգևորված եմ մրցաշարի դեսպանը դառնալու առթիվ»,- ասել է Դոնչիչը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Մունդիալը կանցկացվի երեք երկրում` Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ: Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը:


