Լուկա Մոդրիչը դարձել է Մադրիդի «Ռեալում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Mister Chip-ի հաղորդմամբ` խորվաթ ֆուտբոլիստն Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված «Վալենսիայի» դեմ խաղում (2-1) մրցակցի դարպասը գրավել է 39 տարեկան և 116 օրականում։
Վետերան կիսապաշտպանն այդ ցուցանիշով գերազանցել է Ֆերենց Պուշկաշին։ Հունգարացի լեգենդար հարձակվողը 1966 թ. Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում աչքի է ընկել 39 տարեկան և 15 օրականում։