Խորվաթիայի ազգային հավաքականի և ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Լուկա Սուչիչը տեղափոխվել է Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Ռեալ Սոսյեդադ», հաղորդում են երկու ակումբների մամուլի ծառայությունները:
21-ամյա ֆուտբոլիստն ու Սան Սեբաստյանի թիմը կնքել են հնգամյա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Գործարքն արժեցել է 10 միլիոն եվրո:
Լուկա Սուչիչը «Զալցբուրգի» համակարգում էր 8 տարի՝ 2016 թվականից:
💫 𝗠𝗮𝗴𝗶𝗮 𝗰𝗿𝗼𝗮𝘁𝗮 🇭🇷 #SucicTxuriUrdin pic.twitter.com/vesn57yRGP
— Real Sociedad Fútbol (@RealSociedad) August 2, 2024


