«Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը տպավորիչ «սեյվով» է աչքի ընկել «Բոլոնիայի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի տնային խաղի 10-րդ րոպեին:
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը գլխով հեռացրել է գնդակը, որն անդրադարձել է հորիզոնական դարպասաձողից ու չի հայտնվել դարպասում: Հանդիպման մրցավարը ցույց է տվել, որ դարպասի գրավման ազդանշան չի ստացել:
«Ֆիորենտինան» այդ խաղում պարտվել են 1-2 հաշվով:
Հիշեցնենք, որ Յովիչը Ֆլորենցիան ներկայացնող ակումբում ելույթ է ունենում 2022 թվականի հուլիսից ու ընթացիկ մրցաշրջանի 28 խաղում խփել է 8 գոլ, կատարել 2 ասիստ:


