Logo

Լուկակու. «Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի դեմ խաղում, խայտառակություն էր»

14:53 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կրած պարտությունը:

«Մենք մտածում էինք հաղթանակի մասին, սակայն խնդիրներ ունեինք ճնշման հետ: Հատկապես բարդ էր դաշտի կենտրոնում, որտեղ մեր կիսապաշտպանները ոչինչ չկարողացան անել:

Մենք ոչ մի լուծում չգտանք: Այն, ինչ տեղի ունեցավ, խայտառակություն էր: Չի կարելի պարտվել Ուկրաինայի թիմին, պատասխան հանդիպումը պատվի հարց է»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Beinsports.com-ը:

Ռուդի Գարսիայի նորամուտի խաղում Բելգիայի հավաքականն ուկրաինացիներին պարտվել էր 1-3 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ