Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, կարեիրան շարունակելու է իտալական «Նապոլիում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ բելգիացի հարձակվողը, հանուն «Աձուրիի» կազմը տեփոխվելու, համաձայնել է տարեկան աշխատավարձը 11-ից մրճատել մինչև 6 միլիոն եվրոյի։
31-ամյա ֆուտբոլիստն այժմ սպասում է «Նապոլիի» հստակ քայլերին։ Հարձակվողը ցանկանում է կրկին աշխատել անվանի մասնագետ Անտոնիո Կոնտեի հետ, որի գլխավորությամբ խաղացել է Միլանի «Ինտերում»։
Լուկակուի տեղափոխությունը կախված է ակումբների բանակցություններից, ինչպես նաև «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի ապագայից։ Նիգերիացի գոլահարի տրանսֆերը ցանկանում է գնել Փարիզի ՊՍԺ-ն։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Նապոլին» Լուկակուի տրանսֆերի համար «Չելսիին» պատրաստ է առաջարկել 25-30 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռոմայում» և 47 խաղում դարձել 21 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։


