Logo

Լուկակուն հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

22:04 / 22.06.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն երկրորդ անգամ մերժել է առաջարկ Սաուդյան Արաբիայից, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Առաջին անգամ Բելգիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել էին տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ երկրորդ առաջարկը 15  միլիոն եվրոյի տեսքով էր, սակայն բելգիացու որոշումը մնացել է անփոփոխ: Նա կարծում է, որ 30 տարեկանում Սաուդյան Արաբիա տեղափոխվելը վաղ է և առնվազն մինչև ԱԱ-2026-ը ծրագրում է խաղալ Եվրոպայում:

2022/23 մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 14 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»։ Transfermarkt-ը 40 միլիոն եվրո է գնահատում բելգիացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ