Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա Լոնդոնի «Չելսի»:
Իտալական ակումբը չի երկարաձգի 29-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը: Այդ մասին հայտնել է «Ներաձուրիների» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան:
«Վարձակալությունը նախատեսված էր մեկ մրցաշրջանով և դրա ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Անկախ ելույթներից՝ Լուկակուն կվերադառնա «Չելսի»:
Պետք է նշեմ, որ տարօրինակ մրցաշրջան է և խնդիրների բախվում ենք ոչ միայն մենք, այլ նաև մնացած թիմերը: Այս ամենի պատճառն աշխարհի առաջնությունով պայմանավորված դադարն էր:
Լուկակուն մեկ օրինակ է, սակայն Բրոզովիչը նույնպես չի խաղում այնպես, ինչպես անցյալում: Երկուսն էլ վնասվածք էին ստացել ու մինչև վերջ չէին վերականգնվել:
Լուկակուն չի կարողանում հավաքել իր գլխավոր զենք՝ լավ մարզավիճակը: Այսինքն կարող ենք ասել, որ նա նման չէ նախորդ տարիների Լուկակուին»,- Մարոտայի խոսքը մեջբերում է La Gazetta dello Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի հարձակվողն «Ինտերի» կազմում մասնակցել է 18 խաղի, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 55 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


