Logo

«Ռոմելուն մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, բայց կար մեկ խոչընդոտ». Լուկակուի գործակալ

14:27 / 16.10.2025Ֆուտբոլ
null

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն հայտարարել է, որ բելգիացին մոտ է եղել «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է AS-ը:

«Կարծում եմ՝ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է: 2023թ. ամռանը մադրիդցիները ցանկանում էին ուժեղացնել հարձակման գիծը, Ռոմելուի ապագան էլ դեռ հստակ չէր: Լուկակուն մոտ էր Մադրիդ տեղափոխությանը, բայց կար մեկ խոչընդոտ. նրանք արդեն կենտրոնացել էին հաջորդ տարի Մբապեի հետ պայմանագիր կնքելու վրա, և կայացվեց հարձակվող ձեռք չբերելու մասին որոշում: Անչելոտիին շատ է դուր գալիս Լուկակուի խաղը, բայց, ցավոք, տեղափոխությունը չստացվեց»,- ասել է Պաստորելոն:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ