Logo

Լուկակուն ծանր վնասվածք է ստացել

15:23 / 18.08.2025Ֆուտբոլ
null

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ծանր վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բելգիացի ֆուտբոլիստը հունական «Օլիմպիակոսի» դեմ ընկերական խաղում (2-1) վնասել է ձախ ազդրի մկաններն ու կվիրահատվի։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի հաղորդմամբ` 32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի նվազագույնը երեք ամիս։ Իտալիայի չեմպիոնը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կփորձի նոր հարձակվող ձեռք բերել։

Լուկակուն «Նապոլի» է տեղափոխվել նախորդ ամռանը, 38 խաղում 14 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ