Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում «Դեֆենսորեսի» դեմ գավաթային խաղում գոլային փոխանցում է կատարել:
33-ամյա ֆուտբոլիստը 1/16 եզրափակիչի խաղի 81-րդ րոպեին անկյունայինից օգնել է հաջողության հասնել արգենտինացի պաշտպան Տոբիաս Օրչեգային: Սա Սելարայանի չորրորդ ասիստն է «Բելգրանո» վերադառնալուց հետո:
«Բելգրանոն» հաղթել է 3-2 հաշվով և դուրս եկել Արգենտինայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ: Ի դեպ, Սելարայանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:


