Logo

Լուկաս Պակետան FA-ի սկանդալային մեղադրանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19:58 / 17.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետան FA-ի սկանդալային մեղադրանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան խաղացողին մեղադրանք էր ներկայացրել խաղադրույքների կանոնների չորս խախտման համար։ Կառույցի մեղադրանքի մեջ նշված է, որ 27-ամյա ֆուտբոլիստը միտումնավոր փորձել է նախազգուշացում ստանալ մրցավարից, որպեսզի մեկ կամ մի քանի հոգի շահույթ ստանա տվյալ իրադարձության վրա կատարած խաղադրույքից: Նրան սպառնում է մինչև 10 տարով որակազրկում։

«Ես տխուր եմ Անգլիայում և Բրազիլիայում հրապարակված մամուլի վերջին ապակողմնորոշիչ և ոչ ճշգրիտ հոդվածները կարդալուց: Այս տեղեկությունների մի մասը լիովին կեղծ են, և կարծես թե նպատակ ունեն խարխլել իմ դիրքերը:

Ես նաև անհանգստացած եմ, որ թեև այս հոդվածները կեղծ են և ապակողմնորոշող, բայց դրանք ակնհայտորեն գալիս են խնդրին մոտ կանգնած որևէ մեկից: Ենթադրվում է, որ FA-ի ընթացակարգերը գաղտնի են, և դրանք չափազանց լուրջ են իմ և իմ ընտանիքի համար: Մամուլում ոչ ճշգրիտ տեղեկատվության շարունակական արտահոսքն ու հրապարակումը ներկայումս վտանգում է արդար դատավարության հնարավորությունները»,- գրել է Պակետան սոցցանցերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ