Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձավ արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա ֆուտբոլիստը սեփական տրանսֆերային իրավունքը գնել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհից», այնուհետև անվճար տեղափոխվել «Բելգրանո»:
Սելարայանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Հայ ֆուտբոլիստն արգենտինական թիմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Սելարայանը 2023 թվականի հուլիսի 31-ին էր ամերիկյան «Քոլամբուս Քրյուից» 2,75 միլիոն եվրոյով տեղափոխվել արաբական ակումբ:
Կիսապաշտպանը «Բելգրանոյի» սան է, 2012-2016 թվականներին խաղացել էր գլխավոր թիմում: 2016 թվականի հունվարի 1-ին 7,20 միլիոն եվրոյով «Բելգրանոյից» տեղափոխվել էր մեքսիկական «Տիգրես»: