Logo

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

10:15 / 10.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: 

«Բանֆիլդի» դեմ Արգենտինայի Սուպերլիգայի չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ