Logo

Սելարայանը հավաքականին միանալուց առաջ հոբելյանական հանդիպում է անցկացրել

15:02 / 02.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը «Բելգրանոյում» անցկացրել է 100-րդ հանդիպումը:

Արգենտինայի առաջնության 7-րդ տուրում «Բելգրանոն» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվել է «Դեֆենսային»: 33-ամյա Սելարայանը մասնակցել է ամբողջ խաղին:

«Բելգրանոն» Արգենտինայի առաջնության A ենթախմբի մրցաշարային աղյուսակում 7 խաղից հետո 8 միավորով 15 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը: Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 1-ական գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկաս Սելարայանը Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին կմիանա սեպտեմբերի 3-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ