Logo

Լուկաս Սելարայանի գոլային փոխանցումն օգնեց «Ալ Ֆաթեհին»

21:05 / 18.08.2023• Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Ալ Օհդուդի» նկատմամբ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Կրիստիան Տելյոն։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը «Ալ Ֆաթեհի» մեկնարկային կազմում էր և խաղի վերջին գոլի դրվագում կատարեց գոլային փախանցում։ 31-ամյա Սելարայանը փոխարինվեց ավելացված ժամանակի 6-րդ րոպեին։

Երրորդ տուրում «Ալ Ֆաթեհն» օգոստոսի 25-ին ուժերը կչափի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ալ Օհդուդ» - «Ալ Ֆաթեհ»՝ 1։3

Ֆլորին Տանասե, 23 – Մուրադ Բատնա, 36, Կրիստիան Տելյո, 45+2, 90+2

Հեռացում՝ Ալեքս Կոլադո, 71 («Ալ Օհդուդ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ