Logo

Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա

14:11 / 07.08.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա և միացել «Ալ Ֆատեհ» ակումբին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր հեռացել ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուից» ու երեք տարվա պայմանագիր կնքել «Ալ Ֆատեհի» հետ, որը Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Լուկաս Սելարայանը 2020 թվականի հունվարին էր միացել «Քոլամբուս Քրյուին», որի կազմում անցկացրած 107 խաղում խփել է 42 գոլ ու կատարել 23 գոլային փոխանցում: Կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել նաև մեքսիկական «Տիգրես Ունալում» (2016-2019թթ.) ու արգենտինական «Բելգրանոյում» (2012-2015թթ.): Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո:

Հարձակվողը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի հոկտեմբերին: Նա ազգային թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի արտագնա խաղում (4-2):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ