«Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսն աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա ակումբից, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Արքայական ակումբը» երկարաձգել էր նրա պայմանագիրը, որպեսզի իսպանացին կարողանա մասնակցել ամռանը Միացյալ Նահանգներում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը: Մրցաշարից հետո նա ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Ռեալից»:
Վասկեսը 2015 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում: Նա ակումբի հետ 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան ու 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն: