Logo

Լուկաս Վասկեսը` «Բայերի» ֆուտբոլիստ

19:21 / 26.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանացի անվանի պաշտպան Լուկաս Վասկեսն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել «Բայերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը 2 տարով է։ 34-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։

Վասկեսը Մադրիդի «Ռեալից» հեռացել էր այս տարվա հուլիսին։ Նա «Արքայական ակումբի» համակարգում էր 2007 թվականից, 402 խաղում 38 գոլ է խփել, կատարել 73 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ