Լուկաշ Պիշչեկը նշանակվել է Լեհաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Տիխիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Պշեմիսլավ Գոմովկան և Ռոբերտ Գորալչիկը նրա օգնականներն են։
Հիշեցնենք, որ Պիշչեկը մարզական կարիերայի ընթացքում հաջող տարիներ էր անցկացրել Դորտմունդի «Բորուսիայում»:


