Logo

AS. Լունինն ամռանը կհեռանա «Ռեալից»

15:57 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը:

26-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում դիրքը վստահել Տիբո Կուրտուային:

Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին և երկարաձգել է պայմանագիրը, որպեսզի «Ռեալը» չտուժի տրանսֆերային գործարքի ժամանակ:

Նրա գործակալ Ժորժե Մենդեշն արդեն պայմանավորվել է «Արքայական ակումբի» հետ, այնպես որ Լունինին չեն խանգարի հեռանալ:

Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին անցկացրել է 10 հանդիպում, որոնցում բաց է թողել 13 գնդակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ