Logo

Լուրջ կորուստ Մոուրինյոյի համար. Սոնի վնասվածքը լուրջ է

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 18.02.2020ՍՊՈՐՏ
firstteam premierleague astonvilla away heungminson 9 - Լուրջ կորուստ Մոուրինյոյի համար. Սոնի վնասվածքը լուրջ է
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

19 Փետրվար 2020 - 00:00

0

Տոտտենհեմ Հոտսպուր

1

Լեյպցիգ

0 - 1 Տիմո Վերներ - 58`

Չեմպիոնների լիգայում «Լեյպցիգի» հետ հանդիպմանն ընդառաջ «Տոտենհեմը» լուրջ կորուստ ունի: Վնասվածք ստացած Հյոն Մին Սոնը պետք է վիրահատվի ու չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը:

Կորեացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի՝ «Աստոն Վիլայի» հետ խաղում, որտեղ նրա գոլերն օգնեցին հաղթանակ տանել 3-2 հաշվով: Սոնը կոտրել էր ձեռքը, ու «Տոտենհեմի» բժշկական շտաբը որոշել է այս շաբաթ վիրահատություն անցկացնել: Ֆուտբոլիստը բաց կթողնի մի քանի շաբաթ:

Այս մրցաշրջանում Սոնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ խփելով 9 գոլ և կատարելով 8 արդյունավետ փոխանցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ