«Լութոն Թաունը» գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչում «Լութոն Թաունը» 11-մետրանոցներով հաղթեց «Քովենթրիին» ու 1992 թվականից հետո առաջին անգամ կխաղա Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում:
«Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Լութոն Թաունը» հաղթեց 6-5 հաշվով:
Չեմպիոնշիփից Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր են նվաճել նաև «Բարնլին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»:
Չեմպիոնշիփ, փլեյ-օֆֆ, եզրափակիչ
«Քովենթրի» - «Լութոն Թաուն»՝ 1-1 (11 մետրանոցներով՝ 5-6)
Գուստավո Խամեր, 66 - Ջորդան Կլարկ, 23
This is our story.
— Luton Town FC (@LutonTown) May 27, 2023
The first club to go from non-league to the Premier League! 🧡#COVLUT | #COYH pic.twitter.com/n2NvnBiURl


