Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով սկսեց պայքարը Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:
Աշխարհի 68-րդ ռակետը 1/16 եզրափակիչում վաղաժամ հաղթեց ռուս թենիսիստուհի Եվգենիա Ռոդինային (289-րդ ռակետ): Aռաջին սեթում Ավանեսյանն ուժեղ գտնվեց 6-2 հաշվով, իսկ երկրորդում 20-ամյա թենիսիստուհին հաղթում էր 2-0 հաշվով, երբ մրցակիցը հրաժարվեց շարունակել պայքարը: Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե:
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Սարա Էրանին։