«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը հայտարարել է, որ ձմռանը չի ծրագրում հեռանալ կատանոլական ակումբից։
«Ընտանիքիս հետ արդեն կես տարի է, որ ապրում ենք Բարսելոնայում, հիմա ես չեմ ցանկանում կրկին տեղափոխվել։ Եվ, այո՛, անգամ եթե ես կրկին դառնամ պահեստային, կարող եմ օգտակար լինել թիմին»,- Դե Յոնգի խոսքն է հաղորդում Voetbalzone-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։