Logo

Լյորիսը կրկնել է Լիլիան Թյուրամի ռեկորդը Ֆրանսիայի հավաքականում (ֆոտո)

20:12 / 04.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականում անցկացրած խաղերի թվով հավասարվել է ռեկորդակիր Լիլիան Թյուրամին, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Ֆրանսիայի հավաքականի ավագի համար Լեհաստանի թիմի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղը 142-րդն է ազգային թիմի մարզաշապիկով: 

Առաջին կեսից հետո ֆրանսիացիները Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի գոլի շնորհիվ հաղթում են նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ Լիլիան Տյուրամը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (1998) և Եվրոպայի չեմպիոն (2000):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ