«Ֆերարիի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը մրցաշրջանի վերջին` Աբու Դաբիի Գրան պրիում զբաղեցրել է 8-րդ տեղը և գրանցել կարիերայի վատագույն ցուցանիշը։
Աշխարհի 7-ակի չեմպիոնը 2025թ. մրցաշրջանում կայացած 24 Գրան պրիում ոչ մի անգամ եզրագիծը չի հատել լավագույն եռյակում` չկանգնելով պոդիումին։
Բրիտանացի պիլոտը նախորդ 18 տարիներին` 2007 թվականից սկսած, նվազագույնը մեկ անգամ կանգնել էր պատվո հարթակին։
40-ամյա մրցարշավորդը տարին ավարտել է 156 միավորով` ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով միայն 6-րդ տեղը։
For the first time in his F1 career, Lewis Hamilton finishes a season without a Grand Prix podium 💔
— Autosport (@autosport) December 7, 2025
What a run 👏 pic.twitter.com/nZRaD3IGd6
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


