«Ֆերարիի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնն ԱՄՆ-ի Գրան պրիում զբաղեցրել է չորրորդ տեղն ու պատմական ցուցանիշ գրանցել։
Աշխարհի 7-ակի չեմպիոնն առաջին պիլոտն է, որը կարիերայի ընթացքում վաստակել է 5000 և ավելի միավոր։ Հեմիլթոնի ակտիվում կա 5000,5 միավոր։
Այդ ցուցանիշով երկրորդը Մաքս Ֆերստապենն է (3329,5), որին հաջորդում են Սեբաստիան Ֆետելը (3098), Ֆեռնանդո Ալոնսոն (2374), Կիմի Ռայկոնենը (1873)։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


