Logo

Լյուիս Հեմիլթոնը` Ֆորմուլա 1-ի Մեծ Բրիտանիայի Գրան պրիի հաղթող

20:23 / 07.07.2024Ֆորմուլա 1
null

Գերմանական «Մերսեդեսի» մրցարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը հաղթեց Ֆորմուլա 1-ի Մեծ Բրիտանիայի Գրան Պրին։

Բրիտանացին տարավ կարիերայի 104-րդ հաղթանակը։ Նա նախորդ անգամ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնել էր 2021 թ. դեկտեմբերի 5-ին, երբ հաղթել էր Սաուդյան Արաբիայի Գրան պրին։

Սիլվերսթոունում կայացած մրցմանը երկրորդ տեղը զբաղեցրել է ավստրիական «Ռեդ Բուլը» ներկայացնող Մաքս Ֆերստապենը, լավագույն եռյակը եզրափակել է Լանդո Նորիսը բրիտանական «Մաքլարենից»։

Այդ հաղթանակից հետո Հեմիլթոնը վաստակեց 110 միավոր և ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոնի համար պայքարում առաջատարը 255 միավոր ունեցող Ֆերստապենն է, որին հաջորդում են բրիտանացի Նորիսը (171) և իտալական «Սկուդերիա Ֆերարիի» մոնեգասկ մրցարշավորդ Շարլ Լեկլերը (150)։

Կոնստրուկտորների գավաթի պայքարում առաջատարը շարունակում է մնալ «Ռեդ Բուլը»` 373 միավոր։ Լավագույն եռյակում են նաև «Սկուդերիա Ֆերարին» (302) և «Մաքլարենը» (295)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ