Ֆորմուլա 1-ի Լաս Վեգասի Գրան պրիի որակավորման մրցարշավում «Ֆերարիի» պիլոտ Լյուիս Հեմիլթոնը զբաղեցրել է վերջին` 20-րդ տեղը և գրանցել վատագույն արդյունքը կարիերայում։
Աշխարհի 7-ակի չեմպիոնը որակավորկան փուլում նախկինում երբեք չէր զբաղեցրել վերջին տեղը։
Դրանից բացի, բրիտանացին 2009թ. ի վեր «Ֆերարիի» առաջին մրցարշավորդն է, որը որակավորման մրցարշավում զբաղեցրել է վերջին տեղը։ 2009 թվականին նման ցուցանիշ գրանցել էր Ջանկառլո Ֆիզիկելան Աբու Դաբիի Գրան պրիում։
Lewis Hamilton éliminé dès la Q1 à Las Vegas 💥
— CANAL+ F1® (@CanalplusF1) November 22, 2025
Pour la première fois en 378 qualifications, le Britannique se qualifie à la 20e place en rythme pur 🤯🤯 #LasVegasGP #F1 pic.twitter.com/uE5UAT8coa
Լաս Վեգասի Գրան պրիի գլխավոր մրցարշավը կկայանա նոյեմբերի 23-ին և ժամը 08:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


