Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը յուրատեսակ առաջարկ է ստացել իտալական «Ֆերարիից»:
The Sports Rush-ի տեղեկություններով` «Ֆերարին» գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդին առաջարկել է Էնցո Ֆերարիի նախկին տունը` որպես նրա նոր բազա Մարանելոյում:
Հատկանշական է, որ «Ֆերարին» նախկինում նման առաջարկ կատարել էր միայն լեգենդար Միխայել Շումախերին:
Հիշեցնենք, որ Հեմիլթոնը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Ֆերարիում»: