«ՊՍՎ Էյնդհովենի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Լյուկ դե Յոնգը հայտարարել է ազգային թիմում ելույթներն ավարտելու մասին:
«Ինձ համար միշտ պատիվ էր Նիդերլանդների հավաքականի կազմում խաղալը, բայց ես զգում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որ հայտարարեմ՝ ավարտում եմ ելույթներս ազգային թիմի կազմում, քանի որ մարտին սկսվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Հաջորդ տարիներին ես ցանկանում եմ ամբողջովին կենտրոնանալ ՊՍՎ-ում ելույթների վրա»,- Դե Յոնգի խոսքը մեջբերում է NL Times-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների հավաքականում ելույթ է ունենում 2011 թվականից և անցկացրած 39 խաղում խփել է 8 գոլ:


