Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը տեղեկացրել է, որ Շոուն առաջադիմություն ունի և մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված ընդմիջման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը կշարունակի աշխատել ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ, որպեսզի կարողանա մարզվել առանց սահմանափակումների։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել: