Logo

Մ-17 ԵԱ. Հայ ծանրորդները նվաճել են ևս երկու մեդալ

12:44 / 21.06.2024Ծանրամարտ
null

Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունում։

Աղջիկների Մ17 պայքարում երկամարտի բրոնզե մեդալակիր են դարձել Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ)։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ17 չեմպիոն, իսկ Վոլոդյա Սարգսյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (67 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հայաստանի թիմը 11 ծանրորդով է մեկնել մրցավայր։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by EWF (@ewfsport)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ