Հայաստանի Մ17 հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում:
Կիպրոսում մեկնարկած մրցաշարի առաջին խաղում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիային: Առաջին կեսին ավելացված ժամանակում Հայաստանի հավաքականի գոլը Կիրիլ Եդիգարյանի փոխանցումից հետո խփեց Արմեն Ղազարյանը:
11-րդ ենթախմբի մյուս խաղում Կիպրոսի Մ17 հավաքականը 1-0 հաշվով հաղթեց ֆիններին:
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 31-ին կանցկացնի երկրորդ խաղը՝ հանդիպելով Ֆինլանդիայի թիմին: Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 3-ին կայանալիք վերջին խաղում էլ կմրցի Կիպրոսի Մ17 թիմի դեմ:


