Հունգարիայի Կապոշվար քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներ նվաճել են եզրափակիչի ուղեգիր:
Ոսկե մեդալների համար կպայքարեն 44 կգ քաշային Արմեն Պապիկյանը, Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ) և Եղիշե Մոսեսյանը (62 կգ): Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Դավիթ Դավթյանը (57 կգ) և Պապիկ Ներսիսյանը (68 կգ) հավակնում են բրոնզե մեդալների:
Լուսանկարը՝ ՀԸՖ մամուլի ծառայություն:


