Logo

Մ17 ԵԱ. Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը` բրոնզե մեդալակիր

21:24 / 30.06.2024Ըմբշամարտ
null

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արտակ Աղաբեկյանը (45 կգ) և Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։

Աղաբեկյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4-2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Եվգենի Շարկովի նկատմամբ։ Գյուլնազարյանը 10-0 հաշվով շանս չտվեց Կևին Բիրհլերին (Շվեյցարիա)։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմից Գագիկ Ղազարյանը (55 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ