Logo

Մ18 ԵԱ. Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում ոչ-ոքի է գրանցել

11:03 / 23.06.2024Շախմատ
null

Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության երկրորդ տուրում չի կարողացել հաղթել Սլովենիայի թիմին: Գրանցվել է 2-2 հաշիվը:

Հայաստանի հավաքականի կազմում միակ հաղթանակը տարել է Բենիկ Ագասարովը:

Հայաստանի թիմը երրորդ տուրում կմրցի Թուրքիայի հավաքականի դեմ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստները 3,5-0,5 հաշվով հաղթել էին Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմին։

Հայաստանի հավաքականը վարկանիշով երրորդն է Եվրոպայի Մ18 առաջնության մասնակիցների մեջ, զիջում է միայն Իսրայելի գլխավոր թիմին և Լեհաստանի հավաքականին:

Ֆոտո՝ ՀՇՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա