Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության վերջին` 7-րդ մրցափուլից առաջ զբաղեցնում է երկրորդ տեղը։
6-րդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով առավելության են հասել Գերմանիայի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։
Վերջին տուրում հայ շախմատիստները մրցելու են Ավստրիայի հավաքականի դեմ։ Պարտիաները կայանալու են հունիսի 27-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած։