Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնության առաջատարներից է:
5 մրցափուլից հետո Օհանյանը 4,5 միավորով ևս երեք շախմատիստների հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը չորս միավոր ունի: Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանն էլ ունի 3.5 միավոր:
Աղջիկների առաջնությանը մասնակցող Միլենա Գասպարյանը և Անի Ավետիսյանն ունեն 2.5-ական միավոր: