Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնության 6-րդ տուրում միջազգային գրոսմայստեր Էմին Օհանյանը սև ֆիգուրներով պարտվել է հնդիկ Վենկատեշ Պրանավին։
Պրանավը վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Օհանյանը, որն առաջատարների թվում էր, 4,5 միավորով այժմ 7-րդն է։
ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը սևերով ոչ-ոքի արդյունք է գրանցել գերմանացի Լեոնարդո Կոստայի հետ և 4,5 միավորով 8-րդ տեղում է։
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Փիլիպոսյանը 4 միավորով այլ շախմատիստների հետ կիսում է 19-31-րդ տեղերը։
Կանանց առաջնությունում Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը 3-ակական միավոր են վաստակել և բաժանում են 38-55-րդ տեղերը։
Առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կավարտվի մարտի 7-ին։