Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը, որոնք 11 հնարավորից վաստակել են 7,5 միավոր և կիսել 6-16-րդ տեղերը։ Բենիկ Ագասարովը 6 միավորով բաժանել է 41-67-րդ տեղերը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է հնդիկ գրոսմայստեր Վենկատեշ Պրանավը, որը հավաքել է 9 միավոր և գրավել առաջին տեղը։
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Միլենա Գասպարյանը 6 միավորով բաժանել է 28-42-րդ, իսկ Անի Ավետիսյանը՝ 4,5 միավորով 66-75-րդ տեղերը։
Կանանց առաջնությունում հաղթել է ռուս Աննա Շուխմանը (9 միավոր)։