Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել սենեգալցի 18-ամյա պաշտպան Գայ Ֆելիքս Լիմայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նա «Արարատ» է տեղափոխվել Սենեգալի «Յունայթեդ Ակադեմի» ակումբից, հայկական թիմում կխաղա «55» համարի մարզաշապիկով:
Լիման հանդես է եկել մինչև 17 տարեկանների Սենեգալի հավաքականում, որի կազմում 2023 թվականին դարձել է մինչև 20 տարեկանների Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող: Պաշտպանը մասնակցել է նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը:


