Logo

Մ20 ԱԱ․ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշի ու նվաճեց բրոնզե մեդալ, Իբոյանը պարտվեց կիսաեզրափակիչում

19:48 / 15.08.2023• Ըմբշամարտ
null

Էդիկ Հարությունյանը (57 կգ) Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8-4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։

Էդիկ Հարությունյանը պայքարը սկսել էր օգոստոսի 14-ին և հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում, սակայն հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած ամերիկացի Լյուկ Լիլենդալը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Սփոփիչ գոտեմարտում նա 6-3 հաշվով հաղթել էր բուլղարացի Լև Պավլովին։

Կնյազ Իբոյանը (92 կգ) կիսաեզրափակիչում 0-10 հաշվով պարտվեց իրանցի Մոհամադմոբին Ազիմիին։ Օգոստոսի 16-ին Հայաստանի ներկայացուցիչը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, մրցակիցը դեռ հայտնի չէ։

Կնյազ Իբոյանը մեկնարկային գոտեմարտում 3-2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռավան Մուսաևին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել թուրք Մուհամեդ Գիմրիից՝ 6-3։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին պայքարի մեջ մտած Լևիկ Միքայելյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) պարտություն էին կրել։ Երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտություն կրած Մուշեղ Մկրտչյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած ճապոնացի Ֆումիյա Իգարաշին դուրս է եկել եզրափակիչ։ Օգոստոսի 16-ին հայ ըմբիշը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) պարտվել էին առաջին մրցումային օրն ու ավարտել ելույթները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ