Logo

Մ20 ԱԱ. Մամիկոն Ղարիբյանն առաջատարների շարքում է, Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցի

21:39 / 10.06.2024Շախմատ
null

Հնդկաստանում շարունակվող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում ավարտվել են 8-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Էմին Օհանյանին, Արսեն Դավթյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել ղազախ Մարկ Սմիրնովի նկատմամբ:

Մամիկոն Ղարիբյանը 6,5 միավորով չորս առաջատարներից մեկն է:

Կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի Նարմին Աբդինովային: Մկրտչյանը 6,5 միավորով երկրորդն է և կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա