Logo

Մ20 ԱԱ․ Մուշեղ Մկրտչյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

14:45 / 16.08.2023Ըմբշամարտ
null

Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում։

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 5-3 հաշվով հաղթել է վրացի Տորնիկե Սամխարաձեին։ Երեկոյան մրցահերթում Մկրտչյանը բրոնզե մեդալը կվիճարկի մոլդովացի Եվգենիու Միհալչեանի հետ։

Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել էր օգոստոսի 15-ին և երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր ճապոնացի Ֆումիա Իգարաշիին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։

Հիշեցնենք, որ նախօրեին Էդիկ Հարությունյանը (57 կգ) Հայաստանի առաջին մեդալն էր նվաճել Մ20 ԱԱ-ում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։

Կնյազ Իբոյանը (92 կգ) թուրք և ադրբեջանցի ըմբիշների հաղթելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու օգոստոսի 16-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկանցի ռուսաստանցի Մուստաֆագաջի Մալաչդիբիրովի հետ։

Հայաստանի թիմի կազմում Մ20 ԱԱ-ին մասնակցել էին նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք պարտվել էին ու ավարտել ելույթները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ